Skip to content

Էդուարդ Այվազյանի

Պաշտոնական Կայք

Menu
  • Յութուբյան ալիքը
  • Ֆեյսբուքյան Էջը
  • Տելեգրամյան ալիքը
  • Կազմակերպության կայքերը
    • Akhaltskha.net-ը
  • Կենսագրություն
    • Հոդվածներ Հայտարարություններ ու Հարցազրույցներ
Menu

Երեկ Պեսկովը սպառնաց Հայաստանին Ուկրաինայի օրինակով իսկ մեկ օր անց դա արեց Ադրբեջանի ՊՆ-ն

Posted on 25 Հուլիսի, 2024

Երեկ Պեսկովը սպառնաց Հայաստանին Ուկրաինայի օրինակով։ ՌԴ-ն նաեւ առաջարկեց բանակցել իրենց մոտ ինչին Ադրբեջանը միանգամից համաձայնեց։ Իրենք եւ ՌԴ-ն շատ են իրար խառնվել հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններից ու ԵՄ խաղաղության հիմնադրամի օգնությունից Հայաստանին։ Ու այս օրերի ընթացքում միշտ սուտ ապատեղեկատվություն են տարածում սահմանին լարվածության վերաբերյալ։ Այսօր արդեն Ադրբեջանի ՊՆ-ն ասում է, որ հայկական կողմը իբրև ծանր զինատեսակներ է կիրառել ու նաեւ ԱԹՍ, ինչը բնականաբար չի կարող համապատասխանել իրականությանը, բայց հայտարարության երկրորդ մասում բացահայտ սպառնալիք կա պատերազմ սկսելու ու դրանում Ադրբեջանը մեղադրում է Հայաստանի , ԵՄ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը աչքիս շատ արագ է կողմնորոշվում, բայց այս անգամ չափազանց սխալ հաշվարկներ է անում եթե կարծում է, որ Թրամփը հաղթանակ է տանելու։ Ու նույնիսկ եթե հաղթի միեւնույն է իրենց հաշվարկները ճշգրիտ դուրս չեն գալու։ Եւ եթե հարձակում իրականացնեն իրենց հովանավորների հետ միասին միանշանակ պարտվելու են։

Առանց դաշնակից Հայաստանը մեծ ջարդ էր տվել 2020թ. ագրեսորին իսկ հիմա եթե Բաքվի խանը որոշի հարձակվել միանշանակ ջախջախվելու է թե ֆիզիկապես եւ թե տնտեսապես։ Դրանում ես գրեթե համոզված եմ…

©2025 Էդուարդ Այվազյանի | Design: Newspaperly WordPress Theme