Էդուարդ Այվազյանը ծնվել է 1985 թվականին Վրաստանի հայաշատ Ախալցխա քաղաքում։ 2002թ. ավարտել է Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան 3 միջնակարգ դպրոցը։
Մասնագիտությունները
Համակարգչային տեխնոլոգիաներ
Հայոց լեզու և գրականություն
2011-ից 2016-ը Աշխատել է Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում որպես ուսումնական բաժնի վարիչ եւ այնուհետեւ կենտրոնի համակարգող։
2014-ից 2022-ը Աշխատել է ԵԱՀԿ-ի Ազգային Փոքրամասնությունների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի համար որպես Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից զեկուցող եւ վերլուծաբան։
2008 թվականին հիմնել է Ախալցխայի Վերածնունդ լրատվական կայքը www.Alhaltskha.net
2016 թվականին հիմնել եւ մինչեւ օրս ղեկավարում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը։
Էդուարդ Այվազյանը մշտապես զբաղվել է Ջավախքի հայ հասարակության իրավունքների բարձրաձայնման եւ պաշտպանության գործով։ Նա Ջավախքի հայտնի քաղաքական հասարակական գործիչ է։
Էդուարդ Այվազյան ակտիվ զբաղվում է նաեւ քաղաքական փորձագիտական աշխատանքով։ Բազմաթիվ վերլուծական հոդվածների հեղինակ է։ Վարում է https://youtube.com/@mediaanalytictv յութուբյան ալիքը։
Ամուսնացած է ունի երկու երեխա։